Այս տարի Հայաստանում գրանցվել են ավելի քիչ ամուսնություններ, քան 2009 թվականին։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, հետեւյալ պատկերն է արձանագրվել. 8732 ամուսնություն՝ 2009 թվականին գրանցված 8911-ի դիմաց։ Փաստորեն ամուսնությունների թիվը կրճատվել է 179-ով կամ 2 տոկոսով:

Ամուսնալուծությունների թիվն, ընդհակառակը, աճել է. 1474 դեպք՝ 2009-ին գրանցված 1411-ի դիմաց։