Էվան Բլասը, ով առավել հայտնի է evleaks կեղծանունով, Twitter-ի իր աքաունթում տեղադրել է երկու դիսփլեյով LG V10 սմարթֆոնի լուսանկարները:
Երկրորդ դիսփլեյը գտնվում է էկրանի տակ, ֆրոնտալ տեսախցիկների կողքին: Ըստ լուսանկարի, այս հատվածը պետք է անի գործառույթներ, որոնք նման են Samsung Galaxy Note Edge-ի գործառույթներին, որի վրա պատկերվում են տեղեկագրեր ու հավելվածների նշաններ: Լուսանկարների վրա նաեւ կարելի է նկատել երկրորդ ֆրոնտալ տեսախցիկ, որի նշանակությունը դեռ պարզ չէ, հայտնում է Gazeta-ն:
Վերջերս համացանցում հայտնվել են սմարթֆոնի հավանական բնութագրերը: Այն հագեցած է լինելու 2560х1440 թողունակությամբ 5.7 դյույմանոց դիսփլեյով, Qualcomm Snapdragon 808 վեց միջուկանոց պրոցեսորով, 3 գեգաբայթ օպերատիվ հիշողությամբ ու 64 գբ հիշողության հնարավորությամբ, 16 ՄՊ հիմնական տեսախցիկով ու 5 ՄՊ ֆրոնտալ տեսախցիկով: Բացի դրանից հնարավոր է, որ սմարթֆոնի արգելափակման ստեղնաշարի վրա մատնահետքերի սկաներ կլինի:
Ավելի վաղ LG ընկերությունը գովազդում էր սեփական արտադրության սմարթֆոնների համար նախատեսված Hi-Fi երաժշտական սերվիսը:




























