Skype-ն ընկերության բլոգում բացատրել է ծառայության խափանման պատճառը:

Ընկերության փոխնախագահ գուրդիփ Փալլայի խոսքով, Skype-ն ավելի վաղ չափազանց լայնածավալ համալրում էր թողարկել, որը հանգեցրել է ծառայության խափանման: Հետո, երբ օգտատերերը շարունակում էին ակտիվորեն, բայց ապարդյուն միանալ, տրաֆիկի ուժգին լարվածություն է առաջացրել, որն ավելի մեծ խնդիրների է հանգեցրել:

Ընկերությունը ներողություն է խնդրել օգտատերերից՝ նշելով, որ նրանց հարմարավետությունն իրենց գերակայությունն է, գրում է Գազետ.Ru-ն: