Օգոստոսի 24-ին, ժամը 15.00-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 81-րդ կիլոմետրում դեռեւս չպարզված հանգամանքներում «Range Rover» մակնիշի AXA 555 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ փրկրար ծառայությունից, պատահարի հետեւանքով մեքենայի ուղեւոր, Վրաստանի Ախալքալաքի բնակիչ, 50-ամյա Արամ Աբաջանյանը տեղում մահացել է: Մեքենայի վարորդը` նույն քաղաքի բնակիչ, 48-ամյա Գրիգոր Աբաջանյանը եւ ուղեւորներ` նույն քաղաքի բնակիչներ, 49-ամյա Լուսինե եւ 26-ամյա Լիաննա Աբաջանյանները ու Երեւանի բնակիչ, 25-ամյա Նաիրա Արամյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Թալինի հիվանդանոց:
Լիաննա Աբաջանյանը եւ Նաիրա Արամյանը դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Գրիգոր եւ Լուսինե Աբաջանյանները տեղափոխվել են համապատասխանաբար` Երեւանի «Արմենիա» եւ «Էրեբունի» բժշկական կենտրոններ:
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է:




























