Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը եւ օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 15 դեպք:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել են Հադրութի, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների պաշտպանական ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:



























