Ադրբեջանը մտադիր չէ անդամակցել ոչ ՆԱՏՕ-ին, ոչ ՀԱՊԿ-ին, քանի դեռ այդ կազմակերպությունները չեն դատապարտել Հայաստանին: Այդ մասին օգոստոսի 25-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հանրային-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը:
Նրա խոսքով, Ադրբեջանը հրաժարվում է մտնել ՀԱՊԿ, քանի որ չի ցանկանում Հայաստանի հետ լինել նույն կազմակերպության մեջ: Միեւնույն ժամանակ Բաքուն չի պատրաստվում մտնել նաեւ ՆԱՏՕ:
Նկատենք, որ նույն տրամաբանությամբ՝ Ադրբեջանը պարտավոր է դուրս գալ ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից, Եվրախորհրդից, ԱՊՀ-ից եւ մի շարք այլ կազմակերպություններից, որոնց անդամակցում է նաեւ Հայաստանը:



























