Այսօր` օգոստոսի 25-ին Կառավարությունում տեղի է ունեցել գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, քննարկվել են գիտատեխնիկական խորհրդի աշխատանքի սխեմային վերաբերող, ինչպես նաեւ մինչեւ տարեվերջ խորհրդի նիստերի օրակարգում ընդգրկվելիք ոլորտների եւ դրանց համակարգողների վերաբերյալ առաջարկները։
Նշվել է, որ գիտատեխնիկական խորհուրդն իր գործառույթները կիրականացնի Հայաստանի տնտեսության եւ գիտության բնագավառներում։
Խորհրդում քննարկվելիք նախագծերն այնուհետեւ կներկայացվեն գիտական եւ ֆինանսատնտեսական փորձաքննության։
Նիստում հաստատվել է նաեւ խորհրդի 2010 թվականի աշխատանքի ժամանակացույցը։



























