Քուվեյթում Հայաստանի դեսպան ֆադեյ Չարչօղլյանը օգոստոսի 23-ին հանդիպել է Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Մուհամմադ Ջասեմ ալ-Խուրաֆիի հետ:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-քուվեյթյան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Քուվեյթի Ազգային ժողովի նախագահը հայտնել է, որ խորհրդարանում սկսվել են հայ-քուվեյթյան միջխորհրդարանական բարեկամության խմբի ձեւավորման աշխատանքները:
Երկուստեք ընդգծվել է խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացման, բարեկամության խմբերի միջեւ կապերի ամրապնդման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Քուվեյթի օրենսդիր մարմինների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կողմերի պատրաստակամությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումներին:
Հանդիպման ավարտին դեսպան Չարչօղլյանը Մուհամմադ Ջասեմ ալ-Խուրաֆիին է հանձնել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի Հայաստան այցելության հրավերը:



























