Հոլանդացի գիտնականները բջջային հավելված են մշակել, որն օգնում է ամուր քնել: Ուտրեխտի, Ամստերդամի եւ Դելֆտի համալսարանների մասնագետները պնդում են, որ ծրագրի նպատակը, առաջին հերթին, անքնությամբ տառապողների համար է:
SleepCare անվանումով նոր հավելվածն առայժմ հասանելի է միայն Android օպերացիոն համակարգի հեռախոսների համար: Այն ոչ միայն օգնում է քնի անհատական ճիշտ ռեժիմ մշակել, այլեւ տարբեր խորհուրդներ եւ թերապիայի միջոցներ է մշակում:
Գիտնականների տվյալներով, Նիդեռլանդների բնակչության շուրջ 10%-ը խրոնիկ անքնությամբ է տառապում:





























