Ավստրիական Migaloo Private Submarines ընկերությունը, որը մասնագիտանում է զբոսանավերի արտադրության գործում, մասնավոր լողացող կղզու նախագիծ է ներկայացրել: Այն Kokomo անվանումն է ստացել եւ, Business Insider-ի պնդմամբ, հարմարավետությամբ կարող է մրցել չորս աստղանի հյուրանոցի հետ:
Ենթադրվում է, որ կղզին մի քանի հարկ է ունենալու: Կղզու վրա լողավազան, ջրվեժ, ուղղաթիռի համար նախատեսված հարթակ եւ հանգստի գոտի է լինելու: Կղզու արժեքն առայժմ հայտնի չէ, սակայն, ընկերության ներկայացուցիչների խոսքով, այն «կախված կլինի հաճախորդի վճարունակությունից»:
Ըստ Lenta-ի, Migaloo Private Submarines-ն առայժմ ոչ մի պատվեր չեն ստացել: Սակայն ընկերությունում վստահեցրել են, որ գոյություն ունեցող տեխնոլոգիաների պարագայում հնարավոր է նվազագույն ժամկետներում կյանքի կոչել նախագիծը:
































