Իրանը երրորդ սերնդի «Ֆաթեհ-110» հրթիռների փորձարկում է իրականացրել: Այդ մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին:
Ինչպես հաղորդում է FARS գործակալությունը, «Ֆաթեհ-110»-ը միջին դասի բալլիստիկ հրթիռ է՝ կոշտ վառելիքով: Հրթիռը խոցում է թիրախը բարձր ճշգրտությամբ:
Հրթիռի երկարությունը հավասար է 9 մետրի, քաշը 3500 կգ է:
Օրերս Իրանը փորձարկել էր «Գիյամ-1» նոր հրթիռը:




























