Apple-ի նախկին սմարթֆոնները երկրորդական շուկայում կտրուկ էժանացել են: Ըստ CompareMyMobile-ի, iPhone 6s-ի եւ 6s Plus-ի անոնսից հետո երկու շաբաթվա ընթացքում նախորդ սերնդի հեռախոսները 16%-ով էժանացել են եւ մինչեւ նոր մոդելների վաճառքի մեկնարկը, հավանաբար, ավելի կէժանանան:

Արդյունքում iPhone 6-ն եւ 6 Plus-ը դարձել են Apple-ի պատմության մեջ ամենաարագ էժանացող սմարթֆոնները: Համեմատության համար նշենք, որ վեցերորդ սերնդի iPhone-ների անոնսից հետո iPhone 5s-ն էժանացել էր ընդամենը 7%-ով:

Apple-ի iPhone 6s եւ 6s Plus սմարթֆոնների վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 26-ին: Նորույթն առայժմ կկարողանան ձեռք բերել Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հոնկոնգի, Կանադայի, Չինաստանի, Նոր Զելանդիայի, Պուերտո Ռիկոյի, Սինգապուրի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի բնակիչները: