Ղազախստանում կկայանա ԵՎՐԱԶԵՍ-ի անդամ-երկրների արդարադատության նախարարների 15-րդ հանդիպումը։
CA-News գործակալության հաղորդմամբ, հանդիպմանը նախարարները պատրաստվում են քննարկել փաստաբանական գործունեության ոլորտում անդամ երկրների օրենսդրությունները ներդաշնակեցնելուն ուղղված աշխատանքային խմբի գործունեությունը, ինչպես նաեւ կազմակերպության անդամ երկրներում քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու հիմնարար սկզբունքները:
Նաեւ նախատեսվում է քննարկել պետությունների միջտարածաշրջանային ասոցացիաների դատափորձագիտական հաստատություններում կրթության հարցը։ Նշենք, որ Հայաստանը ԵՎՐԱԶԵՍ-ում հանդես է գալիս դիտորդի կարգավիճակով։




























