Samsung Galaxy S7 նոր սմարթֆոնը կներկայացնեն «մինչեւ 2016 թ. փետրվար», հայտնում է International Business Times-ը՝ վկայակոչելով կորեական լրատվամիջոցները:
Հունվարին ԱՄՆ –ում կանցնի CES 2016 միջազգային ցուցահանդեսը, որտեղ Samsung-ը գուցե կներկայացնի իր նոր ֆլագմանը: Ըստ վերջին տեղեկությունների ՝ Galaxy S6- ը կունենա Exynos 8890 նոր պրոցեսոր ՝ Mongoose կոդային անունով: Նաեւ ենթադրվում է, որ կլինեն սմարթֆոնի մի քանի մոդիֆիկացիաներ, որոնցի մեկն աշխատելու է Qualcomm Snapdragon 820 պրոցեսորով, հայտնում է Gazeta.ru–ն:
Samsung Galaxy S6-ը եւ Galaxy S6 Edge-ը ներկայացվել էին մարտի սկզբին ՝ Samsung Galaxy Unpacked միջոցառման ժամանակ: T3 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում Samsung Galaxy S6 Edge-ը ստացել էր «տարվա լավագույն սմարթֆոն» մրցանակը, չնայած iPhone 6-ի, Sony Xperia Z3 Compact-ի, LG's G4-ի եւ HTC One M9-ի մրցակցությանը:





























