«Ռոսկոսմոսն» ու Եվրոպական տիեզերական գործակալությունը որոշել են «Էկզոմարս -2016» առաքելության մեկնարկը հետաձգել մինչեւ 2016 թ. մարտը, հայտնում է «Ռոսկոսմոսի» մամուլի ծառայությունը:
Մեկնարկը պետք է լիներ 2016 թ հունվարին: Սակայն այն ստիպված են եղել հետաձգել ESA – Schiaparelli ցուցադրական սարքի վրա անհրաժեշտ փոփոխություններ կատարելու պատճառով: Առաքելության մեկնարկը ծրագրվում է 2016 թ. մարտի 14-ից մինչեւ 26-ը, ասված է «Ռոսկոսմոսի» հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ ծրագրվում է Մարս ուղարկել երկու առաքելություն ՝ 2016 եւ 2018 թթ: 2016 թ. կարձակվի ուղեծրային սարքը, որի գլխավոր նպատակն է մոլորակի մթնոլորտի հետազոտությունը ու մարսագնացի հետ տվյալների փոխանակությունը: Որպես հրթիռակիր օգտագործվելու է «Պրոտոն-Մ» ռուսական հրթիռը ՝ «Բրիզ –մ» բլոկով:
Մարսագնացի վայրէջքը ծրագրվում է 2018 թ. առաքելության ընթացքում, հայտնում է Slon.ru.–ն:




























