Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Համայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլից ադրբեջանցի դիվերսանտ Մուբարիզ Իբրահիմովի դիակը վերադարձնելու խնդրանքով  դիմում-նամակ չի ստացել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ նախօրեին հայտարարել էին, թե Համայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլը պատրաստ է օժանդակել ադրբեջանցի դիվերսանտ Մուբարիզ Իբրահիմովի դիակը վերադարձնելու հարցի լուծմանը (խոսքը հուլիսի 18-ին Ղարաբաղի դիրքերի ուղղությամբ դիվերսիոն հարձակում գործած խմբի սպանված անդամի մասին է) եւ որ այդ մասին Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադե խնդրել էր ռուսաց Պատրիարքին։