ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի պարենային հաշվեկշիռը, ըստ որի ցորենի պահուստները 2009 թ. վերջի դրությամբ կազմել են 269,9 հազ. տոննա, ինչը բավարար է 4 ամսվա կարիքները հոգալու համար։ Հանրապետությունում տարեկան օգտագործվում է 786,6 հազ. տոննա ցորեն, որի երկու երրորդը ներմուծվում է։
Վերջին տարիներին Հայաստանի ցորենի պահուստները էապես աճել են։ Այսպես՝ 2007 թ. վերջում դրանք կազմում էին 162 հազ. տոննա, 2008 թ. վերջում՝ 194 հազ. տոննա։




























