ԱՄՆ-ում Pontiac մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին եղել է 19-ամյա մի երիտասարդ, 160 կմ/ժամ արագությամբ ընթացքի ժամանակ բախվել է ավտոմայրուղու բետոնե պատնեշին: Բախումից հետո մենքենան երեք կտորի է բաժանվել, իսկ վարորդը` Բրենան Իդենը, երջանիկ պատահականությամբ, կենդանի է մնացել: Ներկայումս նա գտնվում է հիվանդանոցում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, ոստիկանական մեքենայից արված տեսաձայնագրության մեջ երեւում է, թե ինչպես  մեծ արագությամբ ընթացող մեքենան դուրս է գալիս ճանապարհի երթեւեկելի մասից, բախվում բետոնե պատնեշին եւ կորում փոշու մեջ: Ականատեսների վկայությամբ, հզոր հարվածից մեքենան երեք մասի է բաժանվել, ինչն էլ փրկել է վարորդի կյանքը. Հարվածից նա դուրս է թռել մեքենայից, հակառակ դեպքում կենդանի չէր մնա: