Մաթեմատիկոս Տերենս Տաոն լուծել է Պոլ Էրդյոշի, այսպես կոչված, անհամապատասխանության խնդիրը: Դրա նախորդ լուծումը, որը 6 ժամվա ընթացքում տվել է համակարգիչը, 13 ԳԲ ծավալով ֆայլ է, ինչը 3 ԳԲ-ով ավելին է Wikipedia-ի ամբողջ տեքստային արխիվից: Իր հետազոտությունների արդյունքները Տաոն հրապարակել է arXiv.org կայքում:

Պոլ Էրդյոշը կարծում էր, որ -1-ից եւ +1-ից կազմված ցանկացած անվերջ հաջորդականության մոտ միշտ կարելի է վերջնական հաջորդականություն գտնել, որի անհամապատասխանությունն ավելին կլինի, քան ցանկացած ընտրված թիվ: Գիտնականը չի կարողացել ապացուցել իր պնդումը, սակայն 1930 թվականին դրա համար (ինչպես հաճախ էր անում) 500 դոլարի չափով պարգեւ սահմանեց:

Ըստ Lenta.ru-ի, 2012 թվականին բրիտանական Լիվերպուլի համալսարանում աշխատող ռուս մաթեմատիկոսներն Էրդյոշի պնդման ապացույցի համակարգչային տարբերակ են առաջարկել:

Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանից Տաոյի ապացույցը կազմված է 20 էջից (ներառյալ տիտղոսաթերթը եւ գրականության ցանկը):