ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավազ Զարիֆը Նյու Յորքում քննարկել են Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցը։ Այս մասին ասված է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կոմյունիկեում։
Մոգերինին Զարիֆի հետ հանդիպում է ունեցել սեպտեմբերի 25-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։
«Տարածաշրջանային հարցերի քննարկման շրջանակներում արտգործնախարարն եւ բարձր ներկայացուցիչը ընդգծել են Սիրիայի պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը։ Նրանք պատրաստակամություն են հայտնել համագործակցել ՄԱԿ ջանքերի շրջանակներում եւ կարծիքներ փոխանակել այն մասին, թե ինչպես նպաստել խնդրի կարգավորմանը»,- ասված է կոմյունիկեում։





























