ԵՄ-ի եւ Իրանի քաղաքական տնօրեններ Հելգա Միդթի եւ Մաջիդ Թահթ-Ռավանչիի՝ տարածաշրջանային եւ երկկողմ հարցերի շուրջ առաջին հանդիպումը տեղի կունենա մինչեւ 2015թ. վերջը։
Այս մասին ասված է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կոմյունիկեում, որը հրապարակվել է Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի եւ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հանդիպման ավարտին։
«Նրանք հաստատել են գործողությունների համատեղ պլանի ընդունման իրենց պարտավորությունները, որը ճանապարհ կբացի տարբեր դաշտերում երկկողմ հարաբերությունների ակտիվացման համար»,- ասված է կոմյունիկեում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























