Հայ-ռուսական համաձայնագրերի ստորագրումը վկայում է, որ Մոսկվան երկարաժամկետ ռազմավարություն է իրականացնում հետխորհրդային տարածքում, նման կարծիք է հայտնել ռուսաստանցի փորձագետ, Կարնեգիի մոսկովյան կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինը:
Խոսելով հայ-ռուսական համաձայնագրի դրույթների մասին՝ ռուս փորձագետը նշել է, թե Մոսկվան, առաջին հերթին, ամբողջությամբ ապահովում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ չկենտրոնանալով միայն հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանի վրա:
«Այդ քայլով Ռուսաստանը հասկացնում է Ադրբեջանին, որ Հայաստանի դեմ պատերազմը բացառված է»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ասել է Տրենինը:
Նրա կարծիքով, Հայաստանը, հայտնվելով ռազմավարական մեկուսացման մեջ, Ռուսաստանից անվտանգության հստակ երաշխիքներ ստացավ:
Կարնեգի կենտրոնի տնօրենի կարծիքով, ամենաբարդ եւ վտանգավոր իրավիճակը ձեւավորվել է Լեռնային Ղարաբաղում:
«Ընդլայնելով Հայաստանին տված երաշխիքները, Ռուսաստանը նախազգուշացրեց Բաքվին, որ պատերազմը չի կարող քաղաքական շահերի ապահովման գործիք լինել: Այժմ Մոսկվան պետք է մղի Հայաստանին եւ Ադբեջանին խաղաղ համաձայնագրի կնքման»:



























