Թուրքիայի ներքին գործերի նախարարը պատասխանել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Այլա Աթաքի՝ PKK-ի հետ կապված հարցադրմանը։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը հայտնել է, որ թուրքական զինված ուժերի եւ ոստիկանության կողմից 1990-2009 թվականների ընթացքում սպանվել է 19 հազար 946 քուրդ զինյալ, որոնցից 792-ը կին։ Այդ ժամանակահատվածում թուրքական անվտանգության ուժերին է հանձնվել 3 հազար 203 քուրդ զինյալ։
Ըստ Բեշիր Աթալայի՝ սպանված քուրդ զինյալներից 1901-ը եղել են 20 տարեկանից փոքր, 5 հազարը՝ 20-30 տարեկան, իսկ 10 հազար սպանված քուրդ զինյալների տարիքը հայտնի չէ։




























