ԱՄՆ Կոլորադո նահանգի ակտիվիստները քաղաքական ակցիաների հայ-ամերիկյան կոմիտեի տարածաշրջանային տնօրեն Պամելա Բարսամ-Բրաունի հետ միասին հանդիպել են կոնգրեսական Ջարերդ Փոլիսի հետ եւ քննարկել ԱՄՆ հայերի շահերը պաշտպանելու հետ կապված մի շարք հարցեր։
ԱՄՆ դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ջարեդ Փոլիսը հաստատել է, որ պատրաստ է աջակցել հայերի ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունմանը։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են այն դժվարությունները, որոնց բախվում է Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաեւ Կոնգրեսի հնարավոր գործողությունները Ադրբեջանի օր-օրի ահագնացող ռազմատենչ հայտարարությունների նկատմամբ։
Նշենք, որ Փոլիսն առաջին կոնգրեսականն է Կոլորադո նահանգից, ով աջակցում է 252-րդ բանաձեւին։




























