Ադրբեջանում ձեւավորվում է նոր ընդդիմադիր ընտրական բլոկ։ «Ադրբեջանի լիբերալ» եւ «Զարգացում ու քաղաքացիներ» կուսակցությունները որոշում են ընդունել համատեղ ընտարական բլոկ կազմելու վերաբերյալ։ Այս մասին այսօր` օգոստոսի 25-ին, հայտնել է  «Զարգացում եւ քաղաքացիներ» կուսակցության նախագահ Ալի Ալիեւը։

Նրա խոսքով, այդ մասին վերջնական որոշում ընդունվել է այսօր` կուսակցությունների գործադիր մարմիներում կայացած նիստի ընթացքում։ Որոշում է ընդունվել ընտրական բլոկ ստեղծել եւ պաշտպանել 72 թեկնածուների։ Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ,  արդեն երկար ժամանակ է երկու կուսակցությունները աշխատանքներ են իրականացնում համատեղ ընտրական բլոկ ստեղծելու ուղղությամբ։ Մի քանի կուսակցություններ արդեն պատրաստակամություն  են հայտնել միանալու նրանց:

Նշենք, որ 2010 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։