iOS Siri օպերացիոն համակարգի վիրտուալ օգնական Siri-ն զվարճացրել է գերմանացի օգտատերերին «Ո՞վ է Անգելա Մերկելը» հարցին տված իր պատասխանով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Der Spiegel-ը։

Ուրբաթ Siri-ն այդ հարցին ի պատասխան էկրանին տեքստ է բերել, որտեղ «Անգելա Ֆերկելին (գերմաներեն Ferkel նշանակում է խոզուկ) կոչել է «գերմանացի ստախոս եւ ԱՄՆ ստրուկ»։ «2005 թվականի սեպտեմբերի 22-ից նա (ցավոք) Գերմանիայի կանցլերն է»,-նշված է տեքստում։

Ինչպես գրում է Der Spiegel-ը կոնֆուզի պատճառն այն է, որ ինչ-որ մեկը Wikipedia հանրագիտարանում «ուղղում» է կատարել Գերմանիայի կանցլերի մասին հոդվածում, որի օգնությամբ Siri-ն պատասխանում է օգտատերերի հարցերին։

Անգելա Մերկելի էջը խմբագրվել է հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը, բայց մեկ այլ օգտատեր 27 րոպե անց վերադարձրել է այն իր նախնական վիճակին։