Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ ՄԱԿ-ին կօգնի փախստականներին համացանցով ապահովելու հարցում: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The New York Times-ին:

Նրա խոսքով, համացանցի օգնությամբ ներգաղթյալները կկարողանան ավելի արագ օգնություն ստանալ եւ կապ պահել ընտանիքների հետ:

Ցուկերբերգը նաեւ հստակեցրել է, որ փախստականների ճամբարները համացանցով ապահովելն ալտրուիզմ չէ, այլ սոցցանցի նոր օգտատերերի ձեռքբերման հնարավորություն: