ԱՄՆ պաշտպանության նախարարության հեռանկարային մշակումների վարչությունը (DARPA) աշխատում է ռոբոտների նոր սերնդի ստեղծման շուրջ, որոնք կարող են խնդիրներ կատարել` մարդու նվազագույն միջամտության պայմաններում, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով DefenceTalk-ը:
Հետազոտոթյունների առաջին արդյունքները ցուցադրվելու են անօդաչու սարքերի ստեղծողների ընկերակցության միջազգային գիտաժողովի ժամանակ, որը կայանալու է Դենվերում օգոստոսի 24-27-ին:
Նախագիծը կոչվում է «Ավտոնոմ ռոբոտիզացված մանիպուլյացիաներ»: Մշակումներն իրականացվելու են երկու ուղղություններով:




























