Ռուսական արտադրության Sukhoi Superjet 100 ինքնաթիռը ժամանել է Իտալիա, որտեղ մի շարք փորձարկումներ է անցնելու, աղմուկի եւ էլեկտրամագնիսական դաշտի մակարդակը որոշելու համար: Այդ մասին հաղորդել է «Սուխոյ քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ ասված է, որ Sukhoi Superjet 100-ի արտոնագրման ծրագիրը հաջողությամբ է ընթանում: Այսօրվա դրությամբ արտոնագրված թռիչքային փորձերին մասնակցող երեք ինքնաթիռները 800 թռիչք են կատարել՝ մոտ 2 հազար ժամ անցկացնելով օդում: Դա արտոնագրման ծրագրի 70 տոկոսն է:
Sukhoi Superjet 100 ծրագիրը ենթադրում է մոտ 1000 ինքնաթիռների արտադրություն, որոնք ուղղվելու են միջազգային շուկաներ: Տարեվերջին ընկերությունն առաջին երկու օդանավերը կհանձնի «Արմավիա» եւ «Աէրոֆլոտ» ընկերություններին: Ինքնաթիռները նախատեսված են 78-98 ուղեւորների համար:




























