Ոստիկանները հայտնաբերել են պոռնկագրական ֆիլմեր բազմացնող ու տարածող եւս մեկ երիտասարդի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 24-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս Մ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից, պոռնկագրական նյութեր ապօրինի տարածելու կասկածանքով, բերման են ենթարկել 35-ամյա Վահրամ Ք.-ին, որը ներկայացրել է իր բնակարանում գտնվող համակարգիչը` ներբեռնված պոռնկագրական բնույթի նյութերով, եւ 120 լազերային սկավառակ` ձայնագրված պոռնկագրական ֆիլմերով: Նա խոստովանել է, որ համակարգչի միջոցով բազմացրել է նշված ֆիլմերն ու դրանք ապօրինի իրացրել տարբեր քաղաքացիների:
Համակարգիչն ու սկավառակներն առգրավված են: Կատարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ օրերս ոստիկանները ձերբակալել էին եւս մի քանի երիտասարդի, որոնք նման բնույթի ֆիլմեր էին բազմացրել DVD-ների վրա եւ վաճառել ընդամենը 500 դրամով:
Թե ինչ են արել այդ DVD-ները ոստիկանները, այդ մասին տեղեկություն չի հաղորդվում:


























