Իրանի նախագահ Հասան Ռոհանին կընդհատի այցելությունը Նյու Յորք, որտեղ նա մասնակցում է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանին, եւ երկուշաբթի կվերադառնա Թեհրան, ուր տեղափոխելու են Մեքքայում մահացած իրանցի ուխտավորների մարմինները, հայտնում է IRNA գործակալությունը։
Չնայած հնարավոր հետաձգումներին՝ Մեքքայում մահացած իրանցի ուխտավորների մարմինները տեղափոխող առաջին օդանավը Թեհրան կժամանի երեքշաբթի։
«Այդ կապակցությամբ Ռոհանին չեղյալ է հայտարարել է նախկինում պլանավորված հանդիպումները եւ երկուշաբթի կեսօրին կհեռանա Նյու Յորքից»,- հայտնել է նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հաղորդակցման հարցերով օգնական Փարվիզ Էսմաէլին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մեքքայի մոտակա Մինայի հարթավայրում ուխտավորների կուտակումներից առաջացած հրմշտոցից անցյալ շաբաթ ավելի քան 760 մարդ էր մահացել, որոնցից 169-ը՝ Իրանի քաղաքացիներ։




























