Օգոստոսի 24-ին ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.00-ի սահմաններում, 44-ամյա Վախթանգ Թ.-ն «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Բերդ-Իջեւան ճանապարհի 56-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 59-ամյա Գագիկ Քալանթարյանին, որը տեղում մահացել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից:

Կատարվում է նախաքննություն: