Նյու Յորքում, Սեպտեմբերի 27-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ եւ քննարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածության իրագործմանն առնչվող հարցեր:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը բարձր է գնահատվել երկու հարեւան երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները եւ կարեւորեց համատեղ ծրագրերի իրականացումն ու համագործակցության ընդլայնումը:

Անդրադարձ է կատարվել առաջիկայում կայանալիք փոխայցելություններին, ինչպես նաեւ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը։

Կողմերը մտքեր են փոխանակել մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ։