«Մոսսադ» հատուկ ծառայության գործակալները ֆուտբոլի Իսրայելի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին կուղեկցեն Վրաստանում սեպտեմբերի 7-ին կայանալիք Եվրո-2012-ի ընտրական հանդիպման ժամանակ եւ դրան նախորդող մարզման ընթացքում, այսօր գրել է Թբիլիսիի «Լելո» թերթը: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին:

Իսրայելն ընտրական մրցաշարը կսկսի սեպտեմբերի 3-ին` տանն ընդունելով Մալթայի հավաքականին: Այս խմբում ընդգրկված են նաեւ Լատվիայի, Հունաստանի եւ Խորվաթիայի հավաքականները: