Գերմանիայից ու ԱՄՆ-ից մի խումբ գիտնականներ հայտարարել են, որ վերջերս անսովոր ռադիոազդանշաններ են ստացել տիեզերական տարածքից:
Նոյկիրխենի Տվյալների վերլուծության համալսարանի (Գերմանիա) ու Հավայան ինստիտուտի (ԱՄՆ) մասնագետները հայտարարել են, որ ստացել են արհեստական ծագում ունեցող բավականին ուժեղ ալիքային ազդանշաններ: Ամենայն հավանականությամբ դրանք ուղարկված են տիեզերքից՝ բանական արարածների կողմից: Երեւույթի բացառիկությունն այն է, որ այդ ազդանշաններն ուղարկելու համար մեծ քանակության էներգիա է ծախսվել: Առնվազն այնքան, որքան երկնային Լուսատուն է արտադրում մեկ օրվա ընթացքում: Ազդանշանները ստացվել են մի քանի պուլսացիաների ձեւով, հայտնում է Informing-ը:
Գիտնականները վստահ են, որ ռադիոալիքները ուղարկված են Ծիր Կաթին համաստեղծությունից, քանի որ եթե դրանց ճամփորդությունը տեւական լիներ՝ տիեզերքում գտնվող փոշին կխախտեր դրանց հաջորդականությունը:
Այս պահին հետազոտողները շարունակում են ուսումնասիրել տվյալ երեւույթը: Ավելի մանրակրկիտ տեղեկություններ կհրապարակվեն այն բանից հետո, երբ գիտնականների թիմը կվերծանի ստացված ազդանշանները:





























