Օգոստոսի 25-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստը, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղխորհրդում քննարկվել են արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, մասնավորապես տարածաշրջանում նոր աշխարհքաղաքական իրողությունների ձեւավորումը եւ նախանշվող զարգացումները: Նիստում քննարկվել են նաեւ սեպտեմբերի 17-ին` Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները: