Մոսկվայի Նախիմովի պողոտայում օգոստոսի 25-ին Volkswagen մեքենայի մականով զինված վարորդը ջախջախել է ուղեւորներով լի տրոլեյբուսը:
Տրոյելբուսը գնալիս է եղել իր երթուղով, երբ նրա դիմացը կտրել է Volkswagen-ը: Մեքենայից դուրս է եկել մի երիտասարդ, զինված բեյսբոլի մականով եւ սկսել է հարվածել տրոյելբուսի ապակիներին: Տրոյելբուսի վարորդը, վախից ծպտուն չի հանել եւ փակվել է իր սրահում:
Ավելի ուշ Մոսկվայի հարավ-արեւմուտքում ճանապարհային ոստիկանները ձերբակալել են խուլիգանին: 22-ամյա ձերբակալվածը վստահեցնում էր, որ տրոյելբուսը համարձակվել է մի քանի անգամ կտրել իր ճանապարհը: Ամենայն հավանականությամբ, երիտասարդը քրեական պատասխանատվության կենթարկվի, ինչպես նաեւ պատավոր կլինի փոխհատուցել հասցրած վնասը:



























