Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մայր Աթոռ Սուրբ Էմիածնում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Գարեգին Ա կաթողիկոսի շիրիմի մոտ մատուցված հոգեհանգստյան կարգին:
Այնուհետեւ վարչապետը մասնակցել է «Գարեգին Ա» կրթական կենտրոնի բացմանը, որը կառուցվել է սփյուռքահայ բարերարներ Հայկ եւ Էլզա Թիթիզյանների ֆինանսավորմամբ: Կենտրոնը նախատեսված է Հայ եկեղեցու հոգեւոր սպասավորների, քրիստոնեական դաստիարակության ուսուցիչների, սփյուռքի հայկական դպրոցներում կրթություն մատուցող մանկավարժների վերապատրաստման համար: Այստեղ կանցկացվեն նաեւ հայագիտական ու աստվածաբանական գիտաժողովներ:




























