ԱՄՆ Վաշինգթոնի նահանգում զվարճալի դեպք է գնացվել: Տղամարդն ու կինը, գողության վայրում որոշել են սեքսով զբաղվել եւ այն նկարահանել հենց նոր գողացած տեսախցիկով:
Սակայն չարագործներին վախեցրել է իրենց ծանոթ տանտիրոջ ոտնաձայնը, ով վերադարձել էր վերցնելու օրվա փոստը: Հանցագործները փախել են դեպքի վայրից, մոռանալով իրենց հետ վերցնել այն տեսախցիկը, որտեղ ամեն ինչ ձայնագրված է:
Ոստիկանության համար դժվարություն չէր ներկայացնում պարզել ձայնագրության մեջ եղածների ինքնությունը: Կինն անմիջապես կալանավորվել է, իսկ տղամարդու կալանման թույլտվությունն արդեն տրված է, հաղորդում է GZT.ru-ն, հղում անելով Associated Press-ին:



























