Damen Shipyards ընկերությունից հոլանդացի դիզայներները զբոսանավ են նախագծել, որը կարող է լողալ արտակարգ պայմաններում՝ արեւադարձային ջրերից մինչեւ Արկտիկա: Այն ներկայացվել է Մոնակոյում անցկացված զբոսանավային շոուի ժամանակ:

Նավի վրա տեղ է նախատեսված սուզանավերի, 2 ուղղաթիռի համար: Այստեղ նաեւ ստորջրյա հետազոտությունների համար բաժին կա՝ անհրաժեշտ սարքավորումներով: Կմախքի կոնստրուկցիայի շնորհիվ նավը կարողանում է կոտրել ու ճեղքել սառույցը:

Զբոսանավը նախատեսված է անձնակազմի 50 անդամի եւ 30 հյուրի համար: Այն կարող է մինչեւ 150 մլն դոլար արժենալ:

Ըստ Lenta.ru-ի, զբոսանավից կարելի է հարմարավետ պայմաններում հետեւել կետերի ընթացքին:

Damen Shipyards ընկերությունը մասնագիտանում է քարշակների, մոտորանավերի, բեռնանավերի եւ ռազմանավերի նախագծման եւ կառուցման գործում: