Facebook սոցիալական ցանցի աշխատանքում կրկին խափանումներ են գրանցվել: «Ինչ-որ բան այնպես չէ: Մենք աշխատում ենք խնդիրները լուծելու ուղղությամբ»:
Facebook Messenger հավելվածը նույնպես խափանումներով է գործում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին նույնպես խափանումներ էին գրանցվել: Խնդիրների մասին բողոքներ են ուղարկել աշխարհի տարբեր երկրների օգտատերեր:




























