Մոսկվայում «Ստրատեգիա-31» հասարակական շարժման ակտիվիստների հանրահավաքն` ի պաշտպանություն հավաքների ազատության, կհամալրվի մի քանի հարյուր հոմոսեքսուալիստներով: Այս մասին հայտարարել է մոսկովյան «գեյ-շքերթի» կազմակերպիչներից մեկը` նույնպես «գեյ» Նիկոլայ Ալեքսեեւը: Նա նաեւ տեղեկացրել է, որ հետագայում ռուսաստանցի արվամոլները կցանկանային միանալ այդ շարժմանը:

Բացի այդ, ռուսաստանցի արվամոլները հրավիրում են «Ստրատեգիա-31» շարժման հիմադիրներին մասնակցել մոսկովյան «գեյ-շքերթին»:

Ինչպես նշել է արվամոլ-ակտիվիստներից մեկը, Մոսկվայում «գեյ-շքերթի» կազմակերպիչները ամբողջությամբ կիսում են «Ստրատեգիա-31» շարժման նպատակներն ու խնդիրները: Նա բողոքել է, որ «արվամոլների, լեզբուհիների, բիսեքսուալների եւ տրանսսեռային մարդկանց խմբավորումների ներկայացուցիչները միակ սոցիալական խավն են, որոնց իշխանությունները Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում թույլ չեն տալիս հրապարակային հանդես գալ»:

«Օգոստոսի 31-ին ես եւ իմ մի շարք կողմնակիցներ մտադիր ենք անձամբ դուրս գալ Մոսկվայի Տրիումֆալնի հրապարակ եւ միանալ «Ստրատեգիա-31» շարժման մասնակիցներին, որպեսզի մեր բողոքը հայտնենք Ռուսաստանում հավաքների ազատության պարբերաբար խախտումներ դեմ»,- «Ինտերֆաքսին» ասել է Մոսկվայի «գեյ-շքերթի» կազմակերպիչներից Նիկոլայ Ալեքսեեւը: Նա հույս է հայտնել, որ «Ստրատեգիա-31» շարժման ղեկավարներն իրենց հերթին, կմասնակցեն իրենց կազմակերպած «գեյ-շքերթին», որը կայանալու է 2011-ի մայիսի վերջին:

Հիշեցնենք, որ «Ստրատեգիա-31» շարժումը ամեն ամսվա 31-ին (եթե  տվյալ ամիսը 31 օր ունի) հրապարակային ակցիա են անցկացնում Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում եւ ռուսական այլ քաղաքներում` ի պաշտպանություն հավաքների ազատության: