Ֆրանսիան ողջունում է Իրանում Բուշերի ատոմակայանի մեկնարկը: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, հայտարարել է, որ Ֆրանսիան աջակցում է Իրանում ատոմային էներգետիկայի զարգացմանը` միջազգային նորմերի խստագույն պահպանման դեպքում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», դեռեւս Բուշերի ատոմակայանի մեկնարկից առաջ Ֆրանսիայի ԱԳՆ-ն նշում էր, որ Ռուսաստանի կողմից Իրանին վառելիքի տրամադրումը եւս մեկ պատճառ է, որ Իրանը հրաժարվի իր ատոմային ծրագրից, որը լուրջ մտահոգություն է պատճառում միջազգային հանրությանը:
Օգոստոսի 21-ին տրվել է այդ ատոմակայանի ֆիզիկական մեկնարկը (վառելիքի մուտքը ռեակտոր): Բուշերի ատոմակայանի կառուցումն սկսվել է 36 տարի առաջ:




























