Clever Dog Products ընկերությունը ներկայացրել է Pooch Selfie սարքը («Շների սելֆի»), որը նախատեսված է շների հետ լուսանկարվելու սիրահարների համար, հայտնում է Metro.co.uk-ը։
Աքսեսուարը սմարթֆոնի վրադիր կափօղակ է, որը միաժամանակ պահում է թենիսի գնդակը։ Գյուտի հեղինակի կարծիքով՝ քանի որ շները սիրում են խաղալ գնդակով, ապա այն անպայման կգրավի նրանց ուշադրությունը, ինչը թույլ կտա ֆիքսել նրանց հայացքը ու լուսանկարվել։
Նախագիծը տեղադրված է Kickstarter հանրային հանգանակությունների ծառայությունում։ Եթե Pooch Selfie-ին կարողանա հավաքել արտադրության համար անհրաժեշտ միջոցները, ապա գաջետը վաճառքի կհանվի 13 դոլարով, գրում է Lenta-ն։





























