Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականն անցկացրեց աշխարհի առաջնության վերջին ընտրական հանդիպումը` Երեւանի «Միկա» ստադիոնում ընդունելով պորտուգալացի ֆուտբոլիստուհիներին: Հյուրերը հաղթեցին 3:0 հաշվով, իսկ մեր թիմը 7-րդ ընտրական խմբում տանուլ տվեց բոլոր 8 հանդիպումները` խփած եւ բաց թողած գնդակների ֆանտաստիկ բացասական տարբերությամբ` 1:42: