ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը իրար ձեռք են սեղմել Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կուլուարներում իրար կողքով անցնելիս։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը։

Իրանական IRNA գործակալությունը, վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրները, հայտնում է, որ Զարիֆը հանդիպել է Օբամային եւ «պատահաբար սեղմել նրա ձեռքը»։ Ամերիկյան պաշտոնական գերատեսչությունները չեն  մեկնաբանում տեղեկությունը։ Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա սա կդառնա ԱՄՆ նախագահի եւ իրանցի դիվանագետի առաջին ձեռքսեղմումը 1979թ.-ից հետո։