Օգոստոսի 25-ի երեկոյան Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում կայացել է իռլանդական հանրահայտ U2 (Յու-թու) խմբի համերգը: Այն կայացել է խմբի «360 աստիճան» անվանումը կրող շրջագայության շրջանակներում, որը նվիրված է ռոք-խմբի 12-րդ ալբոմի ստեղծմանը:

U2-ի խմբի մենակատար Բոնոն համերգի ժամանակ դուետ է երգել ռուսական ԴԴՏ խմբի մենակատար Յուրի Շեւչուկի հետ: Նրանք կատարել են Knoking on Heavens Door երգը, հաղորդում է «Էխո Մոսկվին»:

Այդ երգի քառյակները ռուսերենով երգել է Շեւչուկը, իսկ կրկներգը կատարել են բոլորով: Ավարտից հետո Բոնոն մոտեցել է Շեւչուկին եւ ասել. «Մենք քո աշակերտներն ենք»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Սոչիի իր նստավայրում ընդունել է Բոնոյին: Նրանք թեյի սեղանի շուրջ քննարկել են երրորդ աշխարհի խնդիրները, ՁԻԱՀ-ի դեմ պայքարը եւ միմյանց երաժշտական նախասիրությունները:

Մասնավորապես, Մեդվեդեւն ու Բոնոն նույն կարծիքն են ունեցել լեգենդար Led Zeppelin ռոք-խմբի մասին: