Ամերիկյան Նեւադա նահանգում 20 տարի ազատազրկման է դատապարտվել տեղի մի բնակիչ, ով խեղանդամ է դարձրել սեփական դստերը, միայն այն բանի համար, որ նրա բարձր ձայնը խանգարում էր իրեն համակարգչով խաղալ:
Հետաքննությունը պարզել է, որ Գերարդո Էսպինոսան այնպիսի ջանասիրությամբ է օրորել 3 ամսական երեխային, որ նա գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել եւ հաշմանդամ դարձել:
Դատավճիռը հրապարակելիս դատավորն ասել է, որ մեծ հաճույքով Էսպինոսային ցմահ բանտարկության կդատապարտեր, եթե դա թույլ տար օրենքը, հաղորդում է Associated Press-ը:




























