Ավստրալիայի հասարակությունը վրդովված է դպրոցական ուսուցչուհիներից մեկի վարմունքից, ով դպրոցականներին անսովոր տնային աշխատանք էր հանձնարարել` ծրագրել ահաբեկչություն:
Նա առաջարկել էր քիմիական կամ կենսաբանական հարձակում ծրագրել:
Աշակերտները պետք է ընտրեին զոհին եւ ծրագիր մշակեին, որը թույլ կտար հասնելու անմեղ զոհերի առավելագույն քանակության: Խնդիրը նա չեղյալ է հայտարարել, երբ աշակերտներից մեկը հրաժարվել է կատարել այն:
Հետաքրքիր է, որ նման «ահաբեկչական» պրակտիկան նորություն չէ: Այսպես, այս տարվա մայիսին երկրաչափության ուսուցիչը ԱՄՆ Ալաբամա նահանգում բացատրում էր, թե որ անկյունի տակ է հնարավոր մահափորձ կատարել նախագահ Բարաք Օբամայի դեմ, հաղորդում է korrespondent.net-ը:




























