Մեքսիկայի ոստիկանությունը հատուկ գործողություններ իրականացնելու ժամանակ ԱՄՆ հետ սահմանից 160 կմ հեռավորության վրա 72 մարդու դիակ է հայտնաբերել։
Հատուկ գործողությունների պատճառ է հանդիսացել պարանոցի վնասվածքով իրենց մի էկվադորցու դիմելը, ում հաջողվել է փախչել հանցագործներից։ Նա ասել է, որ զինված մարդիկ Կենտրոնական եւ Հարավային Աֆրիկայից եկած ներգաղթյալներին խոստացել են անօրինական կերպով ուղարկել ԱՄՆ, սակայն դրա փոխարեն սպանել են։
Մեսիկացի զինվորականների եւ հանցագործների բախումից հետո փոսում հայտնաբերվել է 58 տղամարդու եւ 14 կանացի դիակ, հայտնում է Newsinfo-ն։ Դրանք Սալվադորի, Հոնդուրասի, Էկվադորի եւ Բրազիալիայի քաղաքացիներ են եղել։




























